Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒկրաինայում իրականացվող զորահավաքը վաղուց արդեն դեմ է առնում բնակչության կողմից հարուցվող խոչընդոտների

ՈՒկրաինայում իրականացվող զորահավաքը վաղուց արդեն դեմ է առնում բնակչության կողմից հարուցվող խոչընդոտների
28.07.2023 | 07:49

Ոնց հասկանում եմ, ոչ մի «հեղափոխական» իշխանություն չի կարող չթաղվել կոռուպցիայի ու կեղծիքի մեջ: Քանի որ կոռուպցիայի մասին առանձին հոդված եմ գրել՝ այստեղ խոսեմ միայն կեղծիքից:

Ուկրաինայի ՊՆ տիկին փոխնախարար Մալյարը տեղի ՀԸ-ներից մեկով զարմանում է՝ դա հրաշք անվանելով, որ հարձակվող կողմն ավելի քիչ զոհ է տալիս, քան պաշտպանվողը: Այնինչ, արևմտյան մամուլն արդեն խոսում է ավելի քան 300 հազար զոհի մասին: Նախորդ տարում այդքան էր զոհերի ու ռազմական գործին այլևս ոչ պիտանի վիրավորների թիվը: Թե որքան է կազմում ռուսական զոհերի թիվն այժմ՝ չեմ կարող ասել, բայց անցյալ տարվա կտրվածքով մի քանի անգամ պակաս էր: Ամենօրյա ռեժիմով տելեգրամյան ալիքներում հետևելով պատերազմին՝ կարող եմ ենթադրել, որ տարբերությունն ավելի է մեծացնել ուկրաինական «կոնտրնաստուպի» հետևանքով: Ի դեպ, բերեմ նաև մեկ անուղղակի վկայություն. օրական ռուսական բանակին կամավորագրվում է հազարից ավելի մարդ, իսկ Ուկրաինայում իրականացվող զորահավաքը վաղուց արդեն դեմ է առնում բնակչության կողմից հարուցվող խոչընդոտների: Նման տեսանյութերի պակաս չկա սոցցանցերում:

Վախթանգ Սիրադեղյան



Դիտվել է՝ 3377

Մեկնաբանություններ